Միջազգային Քաղաքականություն 

Մալազիայում կչեղարկվի մահապատիժը

analitik.am

Մալազիայում շուտով կչեղարկվի մահապատժի կիառումը, գրում է The New Straits Times- ը՝ վկայակոչելով երկրի վարչապետի վարչակազմը:

Պարբերականը գրում է, որ Մալազիայի նախարարների խորհուրդը հաստատել է մահապատժի վերացման մասին որոշումը և այն կներկայացվի խորհրդարան: Այս մասին հայտնում է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լի Վուի Քեունը: Նա նաև նշում է, որ մահապատժի վերացման մասին օրինագիծը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատի հաջորդ նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

«Մահապատիժը կվերացվի, և վերջ: Մենք պետք է ուսումնասիրենք և լսենք այս հարցի վերաբերյալ բոլոր կարծիքները, սակայն մինչ օրս հաստատված լուծումը մահապատժի վերացումն է»,-ընդգծել է նախարարը:

Նույն շարքից