Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վաղ առավոտյան Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Թրյուդոյին ուղեկցել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը:
Կանադայի վարչպետը ծաղիկներ է խոնարհել՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա նաև գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ավելի ուշ Ջասթին Թրյուդոն թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում նաև ծառ է տնկել՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: