Վերլուծական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Որն է Հայկական հեղափոխության ռեֆլեքսիան և ինչ նոր արժեք է ավելացել

analitik.am

Հեղափոխությունները բերում են նոր աշխարհայացք, նոր կարգախոսներ ու նոր խորհրդանիշներ:

Ֆրանսիական հեղափոխությունը նոր ազգ կերտեց, նոր կագախոս` ազատություն, եղբայրություն, հավասարություն, նոր խորհրդանիշներ` հիմն, դրոշ, քաղաքացու իրավունքները, որը դրվեց ֆրանսիական, իսկ հետագայում եվրոպական երկրների սահմանադրությունների հիմքում, ստեղծեց նոր մշակույթ և այլն: Մինչև հիմա Ֆրանսիան ապրում է այդ արժեքներով:

Ամերիկյան հեղափոխությունը հռչակեց մարդու իրավունքները, Ազատությունը դարձրեց երկրի գաղափարախոսությունը, ստեղծեց նոր մշակույթ, նոր սահմանադրություն և Ամերիկայի ողջ խորհրդանիշները դրանց վրա են հիմնված: Ձևավորվեց նոր ազգ: Մինչև հիմա Ամերիկան ապրում է այդ արժեքներով:

Որն է Հայկական հեղափոխության ռեֆլեքսիան և ինչ նոր արժեք, նոր մշակույթ, նոր կարգախոս և նոր իրավական նորմ է ավելացել:

Սա համարեք հարցում: Սիրով սպասում եմ պատասխաններին:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից