Հասարակություն 

Ավստրալիայում ցանկանում են կրոնական դպրոցներին արգելել հեռացնել համասեռամոլ աշակերտներին

analitik.am

Ավստրալիայում ցանկանում են արգելել մասնավոր դպրոցներին աշակերտներին հեռացնել սեռական կողմնորոշման համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Սքոթ Մորրիսոնը:

Գործակալության տեղեկություններով, խոսքը վերաբերում է նաև կրոնական դպրոցներին, որոնք մինչ այս պահն իրավունք ունեն աշակերտներին հեռացնել վերոնշյալ հիմքով:

Մորրիսոնը հայտարարել է, որ կառավարությունը կողմ չէ մասնավոր կրոնական դպրոցներում խտրականությանը: Կառավության ղեկավարը հայտարարել է, որ հարցը քննարկվելու է և կայացվելու է որոշում, որը բխում է երեխաների շահերից:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Ավստրալիայում գեյ-ամուսնություններն օրինականցվել են 2017 թվականին

 

Նույն շարքից