Հասարակություն 

Ահազանգ. Դիլիջանում ոստիկանը կրակել է շան վրա /ֆոտո/

analitik.am

Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: Դիլիջան քաղաքում հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

Այս մասին գրառում է կատարել է նաև «Դինգո թիմը». «Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաև ՏԵՐՈՎ կենդանիներն ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ»:

Նշված տեղեկությունները ճշտվում են և շուտով հայտնի կդառնան մանրամասներ: Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Այն, որ շան վրա կրակել է ՀՀ ոստիկանության ծառայող, վկայում են օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ներկայացնում են ստորև: Տեղեկություններ են հաղորդվում նաև մի քանի այլ շների դիակների մասին:

Մանրամասն՝ Econews.am

Նույն շարքից