Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը կմեկնի Լիտվա

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: 

Ինչպես տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Նույն շարքից