Գլխավոր Իրավական 

Հովիկ Աբրահամյանի գործարանից հայտնաբերված զենքերը կապ չունեն Մարտի 1-ի հետ. ՀՔԾ պետ

analitik.am

Գործարար Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի մեջ ձևակերպում չկա, որով գործը կապ կունենա Մարտի 1-ի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանի տարածքից հայտնաբերված զենքին, Խաչատրյանը հայտարարեց, որ փորձաքննությունն ավարտվել է և մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված գնդակների և պարկուճների հետ համընկնում չկա, այդ զենքերը կապ չունեն Մարտի 1-ի հետ:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է շարունակում կալանավորված մնալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, ՀՔԾ պետն ասաց՝ ապօրինի զենք պահելու գործով:

Վերադառնալով Սամվել Մայրապետյանի հարցին և մասնավորապես նրան, որ վերջինս առողջական խնդիրներ ունի և միգուցե խափանման միջոց կալանքը փոխելու խնդիր կա, Խաչատրյանն ասաց, որ բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով առողջական խնդիրներ ունեն, իսկ թե որքանով են այդ խնդիրներն անհամատեղելի կալանքի հետ, ինքը չի կարող ասել:

Սասուն Խաչատրյանի չի կարող ասել նաև, թե որտեղից են այն տեղեկությունները, որ Մանվել Գրիգորյանին շուտով ազատ են արձակելու: ՀՔԾ պետի խոսքերով, չկա նման փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանն ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Նույն շարքից