Իրավական Հասարակություն 

ՀՔԾ պետը՝ իր և ԱԱԾ տնօրենի զրույցի գաղտնալսման գործի քննության մասին

analitik.am

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղյակ չէ, թե ինչ ընթացքում է գտնվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի քննությունը: Այս մասին Խաչատրյանը խոսել է այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Խաչատրյանը նշել է, որ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն, իսկ իրենք մի գործով անցնում են որպես վկա, մյուսով՝ որպես տուժող, հետևաբար իրենց չի կարող հայտնի լինել ավելին:

Խաչատրյանը խոսեց նաև Մարտի 1-ի գործի մասին՝ հայտարարելով, որ չի ասելու, թե ում են կանչել հարցաքննության և ում են կանչելու: Նա ամեն դեպքում նշեց, որ գործի բացահայտումը գտնվում է ակտիվ փուլում, ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, երբ հարկ լինի ինչ-որ բան հայտնելու, դա կարվի:

 

Նույն շարքից