Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Աղջիկ ջան, դու այնպիսի հարցեր ես տալիս. Հարվորդ չավարտած Ծառուկյանը գիտի, թե ինչ է պետք ժողովրդին

analitik.am

Աղջիկ ջան, դու այնպիսի հարցեր ես տալիս, բա ոնց կարող ենք չմասնակցել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք իր կուսակցությունը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

Հարցին, թե մտահոգություն չունին ինքն արդյո՞ք, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների օրինակով փոքր խմբակցություն կունենա նաև ԱԺ-ում, Ծառուկյանը  նախ ծիծաղեց, ապա հիշեցրեց իրենց բոլոր այն խոստումները, որոնք կատարելու էին, եթե Երևանի ավագանու ընտրություններում հաղթեին իրենք. «Ես իմ երևանցիների համար ուզում եմ, որ լավ լինի: Բայց դա եղավ ոչ թե քաղաքապետի ընտրությունը, այլ հեղափոխական քայլ, ինչը մենք ընդունեցինք, շնորհավորեցինք: Մեր երևանցիների ցավն էլ տանեմ, հաղթողների էլ: Ծառուկյանը քաղաքականությամբ չի ապրում»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ լրագրողները ժողովրդին թյուրիմացության մեջ են դնում. «Իմ ժողովուրդը ոնց ուզում է, այդպես էլ կանենք: Ես ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի, արտագաղթը կանգնի: Ես Հարվորդ չեմ ավարտել, բայց իմ պրակտիկան, իմ փորձը հնարավորություն են տալիս իմանալու, թե ինչ է պետք սովորական մարդուն»:

Ինչ վերաբերում է նրան, որ իր խմբակցության պատգամավորները դեմ էին դեկտեմբերին ընտրություններն անցկացնելուն, Ծառուկյանն ասաց, որ ժողովուրդն է այդպես ուզում, ինքը ժողովրդի ցավը տանի, եթե մարդիկ այդպես են ուզում, ուրեմն այդպես պետք է լինի:

Նույն շարքից