Քաղաքականություն 

Պուտինը կոչ է անում ԵՄ-ին զերծ մնալ կտրուկ արտահայտություններից

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Եվրոպական միության ներկայացուցիչներին զերծ մնալ կտրուկ արտահայտություններից, որոնք կապված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցման վերաբերյալ Ուկրաինայի որոշման հետ: Այս մասին գրում է Корреспондент.net-ը։

«Ես կխնդրեի Բրյուսելի իմ ընկերներին, Եվրոպական հանձնաժողովից իմ լավագույն ընկերներին զերծ մնալ կտրուկ արտահայտութուններից։ Նրանց դուր գալու համար պետք է ճնշե՞նք մեր տնտեսության ամբողջ ոլորտներ»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Նա բացատրել է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու դեպքում Ռուսաստանն իրավունք ունի հրաժարվել Ուկրաինայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմից։

Նույն շարքից