Բարի օր Իրավական Հասարակություն 

Հայաստանում տեղի կունենա ամենածավալուն համաներումը. Արդարադատության նախարար

analitik.am

Համաներման մասին նախագիծը հոկտեմբերի 23-ին ներկայացվելու է Ազգային ժողովին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ մինչ այդ քննարկումները փակ են լինելու: Այլ մանրամասներ նախարարը չհայտնեց՝ միայն ասելով, որ Երևանի հիմնադրումից հետո ամենածավալուն համաներումն է լինելու:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններում իր մրցակից Հայկ Մարությանին, Զեյնալյանը վստահություն հայտնեց, որ նա կհաջողի:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը:

Նույն շարքից