Հասարակություն 

Ոստիկանությունը պատրաստ է ընտրություններին, եթե այն կայանա նույնիսկ այս կիրակի. Օսիպյան

analitik.am

ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարծում է, որ Հայկ Մարությանը լավ քաղաքապետ կլինի: Այս մասին Ոստիկանապետը հայտարարեց այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ նախագահն ու վարչապետը:

Անդրադառնալով կայանալիք խորհրդարանական ընտրություններին և հարցին, թե որքանով է ոստիկանությունը պատրաստ դրանց, Օսիպյանը հայտարարեց՝ եթե առաջիկա կիրակի օրն ԱԺ ընտրություններ լինեն, ոստիկանությունը կկատարի իր առջև դրված խնդիրները և կլինեն Երևանի ավագանու ընտրությունների նման ընտրություններ. «Երևանի ավագանու ընտրություններին ոստիկանությունը գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրները: Նման ծառայություն ոստիկանությունը երբեք չի իրականացրել: Դա բնորոշ է պրոֆեսիոնալ ոստիկանությանը»:

Նույն շարքից