Հայաստան Քաղաքական 

Որն է լինելու Հայկ Մարությանի առաջին որոշումը և ինչու նախկին քաղաքապետերը ներկա չէին երդման արարողությանը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք աշխատել հին կադրերի՝ փոխքաղաքապետերի, թաղապետերի հետ, ասաց, որ բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն հմտություններ և պատրաստ են նոր Հայաստանում նոր կերպով աշխատել, ծառայել քաղաքացիներին, չունեն օրենքի հետ խնդիրներ, նրանք կմնան: Սակայն դա չի նշանակում, որ չեն լինելու կրճատումներ, պաշտոնանկություններ և այլն:

Մարությանը նշեց, որ գնահատելու են պրոֆեսիոնալներին, ովքեր ունեն ինստիտուցիոնալ հիշողություն: Կատարվելիք փոփոխությունների մասին նորընտիր քաղաքապետը չխոսեց՝ միայն նշելով, որ առաջիկայում, երբ վերջնական որոշումներ կայացվեն, այդ մասին ինքը կխոսի:

Հայկ Մարությանը չի կարող ասել, թե որն է լինելու իր առաջին որոշումը, սակայն բոլոր որոշումները լինելու են հիմնված արդարության վրա:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ինքը որոշում է կայացրել խնայողություններ անել Էրեբունի-Երևան տոնակատարություն ժամանակ, Երևանի քաղաքապետն ասաց, որ մինչ այս պահն ինքը որևէ որոշում կայացնելու լիազորություն չի ունեցել, սակայն հորդորել է նախորդ իշխանություններին խնայողություններ անել, ինչն արվել է, սակայն դրանից տոնական մթնոլորտը քաղաքում չի տուժելու:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու երդման արարողությանը ներկա չեն նախորդ քաղաքապետերը, Մարությանը նշեց, որ բոլոր նախկին քաղաքապետերին, ԱԺ նախագահին, տեղակալներին հրավերներ ուղարկվել է, բոլոր պրոտոկոլային պահանջները պահպանվել են, սակայն ինքը չգիտի, թե ինչու նախկին քաղաքապետերը չեն ներկայացել:

Նույն շարքից