Գլխավոր Քաղաքականություն 

Այս շաբաթ Արմեն Սարգսյանն օպերատիվ այցով եղել է Մոսկվայում. Կոմմերսանտ

analitik.am

Կոմմերսանտը գրում է, որ այս շաբաթվա սկզբին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եղել է Մոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Բանակցությունների կենտրոնում եղել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանում տիրող իրավիճակը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը:

Պարբերականը գրում է, որ Մոսկվա Արմեն Սարգսյանը մեկնել է Նյու Յորք և Փարիզ կատարած այցերից հետո՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ՀՀ նախագահը հանդիպել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի, նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերի հետ և մրցանակ ստացել: Իսկ Փարիզում Սարգսյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը:

Այն փատը, որ Սարգսյանը նաև այց է կատարել Մոսկվա, Կոմմերսանտի հետ զրույցում հաստատել է երկու աղբյուր: Բանակցությունների մասին չի բարձրաձայնվել, քանի որ դրանք ոչ պաշտոնական են եղել:

 

 

Նույն շարքից