Հասարակություն Սպորտ 

Անրին նշանակվել է «Մոնակոյի» գլխավոր մարզիչ

analitik.am

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին նշանակվել է ֆրանսիական «Մոնակոյի»  գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

41-ամյա մասնագետի հետ պայմանագիր է ստորագրվել, որը կգործի մինչև 2021 թվականը:

Նշենք, որ Անրին հենց «Մոնակոյում»  է սկսել ֆուտբոլիստի կարիերան՝ հետագայում հանդես գալով նաև «Յուվենթուսում» , «Արսենալում» , «Բարսելոնայում» , «Նյու Յորք Ռեդ Բուլզում»:

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ֆրանսիացին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն էր:

 

Նույն շարքից