Քաղաքականություն 

Պետք է թույլ չտալ Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է թույլ չտալ Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը․ «Ուզում եմ ասել, որ քաղաքական իմաստով, մենք պետք է  առաջնորդվենք քաղաքական հինը, կամ նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելը։ Ես դա անվանում եմ քաղաքական ռասիզմ և մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը»։

Նա նաև նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները համապետական մեծ նշանակություն ունեցան․ «Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական, համապետական իմաստով շատ կարևոր նշանակություն ունեցան, որովհետև նրանք, ըստ էության, սկիզբ դրեցին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պրոցեսին։ Այս գործընթացներում, միանշանակ, նոր իրողություն պետք է ստեղծենք, որպեսզի յուրաքանչյուր մարդու պոտենցիալ, անկախ տարիքից, անկախ նույնիսկ նախկինում ունեցած ներգրավվածության տեղից, չափից, բայց իհարկե կապված բովանդակությունից, որովհետև բովանդակությունը հնարավոր չի ջնջել»։

Փաշինյանը ընդգծեց, որ եթե պարզվի, որ այն ինչ անում են և պատրաստվում են անել, դա մի նեղ խմբի, նեղ կուսակցության, նեղ շրջանակի ցանկություններն են, ձգտումներն են, ապա դա կլինի մեծ աղետ Հայաստանի համար․ «Այս համատեքստում ուզում եմ ասել, որ շատ մեծ քաղաքական բանավեճեր կան, հակասություններ կան, և դրանց պատճառները հայտնի են մեզ։ Այնուամենայնիվ, մենք չպետք է առաջնորդվենք նախկինում հինն ավերելու, քանդելու մղումով»։

Նույն շարքից