Հասարակություն Միջազգային 

Հայտնի ռեփեր 50 cent-ը Հաբիբ Նուրմագոմեդովին պատրաստ է վճարել երկու միլիոն դոլար

analitik.am

Ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հայտնի ռեփեր 50 cent-ից առաջարկ է ստացել մենամարտել Bellator-ում: Հայտնի ռեփերը թվիթերյան իր էջում գրել է, որ Նուրմագոմեդովին կվճարի երկու միլիոն դոլար:

«Կարծում եմ, UFC- ն սխալ է անում: Նրանք չպատժեցին Քոնոր Մաքգրեգորին, բայց պատժում են Հաբիբին: Ես կվճարեմ երկու միլիոն դոլար հենց այսօր, եթե նա մենամարտի ինձ համար՝ Bellator-ում»,- ասել է  50 Cent- ը, ով հայտնի է MMA ոճի մենամարտերի հանդեպ իր հետաքրքրասիրությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մենամարտում Հաբիբը պարտության մատնեց Քոնորին, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց դաղստանցի մարզիկի թիմի նախաձեռնությամբ, որին հաջորդեց երկու մարզիկներին UFC-ի մրցաշարերից ժամանակավորապես հեռացնելու որոշումը։

Նույն շարքից