Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան մեղադրվում է Սիրիայում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ

analitik.am

Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, միջազգային բանաձևերի շրջանակում արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը:

Նշվում է, որ ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ և բնակչության շրջանում կա մի քանի զոհ և տուժածներ։

Ըստ աղբյուրի տեղեկության, սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինի վրա: Ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 8-ին ամերիկյան F -15 ինքնաթիռները քաղաքը ռմբակոծելիս կիրառել են ֆոսֆորային արկեր, ինչի արդյունքում հրդեհներ են բռնկվել, սակայն կոալիցիայից հայտնել են, որ սպիտակ ֆոսֆորով զինամթերք չունեն:

Նշվում է նաև, որ սպիտակ ֆոսֆորով ռումբերը զանգվածային ոչնչացման զենք են համարվում և դրանց կիրառումն արգելվել է 1949թ. Ժնևյան կոնվենցիայի շրջանակում:

Նույն շարքից