Քաղաքականություն 

Կքննարկվի Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդիրը

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսը եկող շաբաթվա ընթացքում կքննարկի Ադրբեջանում քաղբանտարկյալների, ինչպես նաև խոսքի ազատության սահմանափակումների հետ կապված խնդիրները, գրում է  haqqin.az լրատվական կայքը, Բաքվում հայտարարել է դեմնոկրատական ուժերի և ընդդիմության «Հանրային խորհուրդ» դաշինքի` Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին:

Նրա խոսքով` այդ հարցը բարձրացրել են Tom Lantos խմբի մեջ մտնող կոնգրեսականները, ում հետ Հասանլին հանդիպել է ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում:

Նա ասել է, որ այդ հանդիպումների ժամանակ ինքը կոնգրեսականների ուշադրությունը բեւեռել է REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուի, NIDA երիտասարդական շարժման ակտիվիստների, բլոգերների եւ հավատացյալների ձերբակալությունների վրա:

Նույն շարքից