Միջազգային Քաղաքականություն 

Պորոշենկոն ազատել է պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին զինվորական ծառայությունից

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին ազատել է զինվորական ծառայությունից: Այս մասին հայտնում է Լենտան-ն՝ հղում անելով УНИАН-ին։

Նշվում է, որ Պոլտորակը կշարունակի զբաղեցնել իր նախկին պաշտոնը, բայց արդեն քաղաքացիական կարգավիճակում՝ ազգային անվտանգության մասին օրենքի պահանջների համաձայն:

Պորոշենկոյի խոսքերով, նա դժվարությամբ է ընդունել Պոլտորակին զինվորական ծառայությունից ազատելու մասին արձանագրությունը: Նախագահը նշել է, որ բանակի այժմյա թոշակառու գեներալը պետք է շարունակի ղեկավարել Պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով «Ուկրաինայի զինված ուժերի վերածնունդ»-ում զինվորականի ներդրումը։

Նշվում է նաև, որ 2014 թ. հոկտեմբերին Պոլտորակը ղեկավարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, իսկ մինչ այդ վեց ամիս կառավարել  է Ազգային գվարդիան, ինչպես նաև մի քանի շաբաթ՝ ներքին զորքերը: Պոլտորակը զինվորական ծառայության է անցել 1983 թվականից։

Նույն շարքից