Հասարակություն Միջազգային 

Հնդկաստանում ոստիկաններին արգելվել է լայն ժպտալ

analitik.am

Հնդկաստանի իշխանությունները վերջին շրջանում սկսել են զգուշանալ օդանավակայաններում ոստիկանության աշխատակիցների չափազանց բարեհամբույր լինելուց, այդ իսկ պատճառով կարգադրել են «լայն ժպիտից» անցնել «չափավոր ժպիտի»։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Օդանավակայանների ու թռիչքների անվտանգության համար պատասխանատու մարմինները ցանկանում են, որ իրենց աշխատակիցները լինեն «ավելի զգոն, քան բարեհամբույր»:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանի իշխանություններն իրավապահների արտաքինի հետ կապված տարբեր պահանջներ են ներկայացնում: Հուլիսին Կառնատակա նահանգի ոստիկանության վարչությունը պահանջել է իր սպաներից ազատվել ավելորդ քաշից, այլապես նրանց կհեռացնեն աշխատանքից:

Նույն շարքից