Միջազգային Քաղաքականություն 

Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչինչ չգիտի Սկրիպալների ճակատագրի մասին

analitik.am

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ТВ Центр հեռուստաընկերությանը հայտնել է, որ ռուս դիվանագետները չգիտեն, արդյոք ողջ են Սերգեյ և Յուլիա Սկրիպալները։

Զախարովան նշել է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո Ջուլիա Սկրիպալի կողմից տեսաուղերձը «տարօրինակ հանգամանքներում» է արված․ «Տեսագրությունում բացակայում է նկարահանման տեղ ու ժամի մասին տվյալները, իսկ Սերգեյ Սկրիպալին ընդհանրապես ոչ ոք չի տեսել։ Մենք չգիտենք, թե որտեղ են այդ մարդիկ», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին մարտի 4-ին Սոլսբերում Սկրիպալների ընտանիքի վրա մահափորձ կատարելու մեջ:

Նույն շարքից