Քաղաքականություն 

Քաթարի Պետության Էմիրին ՀՀ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը

analitik.am

Քաթարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նոյեմբերի 25-ին Դոհայում իր հավատարմագրերն է հանձնել Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:
 «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Քաթարի ղեկավարին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ Քաթարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները: 
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Քաթարի էմիրը մաղթել է նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում: 
Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քաթարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նույն շարքից