Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը հանդիպել է հոգևորական Էնդրյու Բրանսոնին/Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Թուրքիայում կալանքի տակ մնացած, այնուհետև ազատ արձակված հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Հայտնի է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Հանդիպման ժամանակ քահանան ծնկի է եկել ու առաջարկել նախագահին միասին աղոթել:

Թրամփը Թվիթերյան իր էջում հրապարակել է տեսանյութ և բարի գալուստ մաղթել հոգևորականին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը որոշում է կայացրել չեղարկել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի հանդեպ որպես նախնական խափանման միջոց ընտրված տնային կալանքն ու երկրից դուրս գալու արգելքը: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որը դուրս է գրվելու նրա՝ արդեն բանտում անցկացրած ժամկետից:

Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Նույն շարքից