Քաղաքականություն 

Վրաստանի խորհրդարանի հայտարարությունը

analitik.am

Վրաստանի խորհրդարանը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի 2014 թվականին կայանա Վրաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը՝ այս մասին նշվում է Վրաստանի խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանը հավատում է, որ միջազգային համագործակցությունը, ժողովրդավարական աշխարը կմեծացնի «Արևելյան գործընկերության» երկրներին աջակցելու և նրանց սուվերենիտետը պաշտպանելու ջանքերը: Բացի այդ՝ նշվում է, որ երկիրը հույս ունի, որ արևելյան գործընկերության երկրները եվրաինտեգրացիայի գործընթացում կունենան ընտրության լիարժեք ազատություն:

Վրացական խորհրդարանը նաև՝ կոչ է անում ԵՄ-ին՝  մեծացնել և ուժեղացնել «Արևելյան գործընկերության» երկրներին օգնելու գործիքները, որպեսզի նրանք դառնան ավելի ժողովրդավարական և ազգերի հետ կապեր ստեղծեն: Ինչպես նաև՝ վրացական խորհրդարանական մեծամասնությունը հույս է հայտնում, որ ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն» ծրագիրը կդարձնի ավելի գործնական, ճկուն և նպատակաուղված:

Իսկ ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուկայտեն Վրաստանին կոչ էր արել՝ չշեղվել եվրաինտեգրացիայի ճանապարհից և շարունակել բարեփոխումները: Նա նաև նշել էր, որ Վրաստանը դեռ շատ բան ունի անելու, որպեսզի դառնա Եվրամիության անդամ: 
 

Նույն շարքից