Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կհաստատեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

analitik.am

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները պաշտոնապես կհաստատեն քիմիական զենքի կիրառման հետ կապված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի տարածած հաղորդագրությանը:

Ինչպես նշվում է արտգործնախարարության տվյալներում, նախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում պաշտոնապես կհաստատեն Սիրիայի և Սոլիսբերիի քիմիական հարձակումներից հետո Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից առաջարկված պատժամիջոցների ռեժիմը:

Նշվում է նաև, որ մինչև բանակցություններ սկսելը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը կհանդիպի Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Ռումինիայի գործընկերների հետ և շնորհակալություն կհայտնի նրանց՝ աջակցության և վճռականության համար՝  քիմիական զենքի կիրառումը դադարեցնելու հարցում:

Նույն շարքից