Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ռաջաստան նահանգում «Զիկա» վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 51-ի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով PTI գործակալությանը:
Գործակալությունը հայտնում է, որ այդ տարածաշրջանում վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է սեպտեմբերի 24-ին, իսկ ներկայումս վարակվածների շրջանում կա 11 հղի կին: Ավելի վաղ հայտնվում էր 29 վարակվածի մասին:
Նշվում է նաև, որ վարակվածների մեծ մասն ապրում է Ջայփուր քաղաքի հարակից տարածքում, և բժիշկները չեն բացառում հետագայում վարակի տարածման վտանգը:
Գործակալության տվյալներով, «Զիկա» վիրուսով վարակված ևս 30 հոգի գտնվում են Ջայփուրի հիվանդանոցներում: