Հասարակություն Միջազգային 

Բելգիայում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ

analitik.am

Բելգիայում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիավորում են ստացել ոստիկանության երկու աշխատակից։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով տեղի դաշնային ոստիկանությանը։

Միջադեպի հետ կապված հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարար Յան Յանբոն, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով թվիթերյան իր էջում գրել է․ «Իմ աջակությունն եմ հայտնում վիրավորում ստացած ոստիկանության երկու աշխատակիցներին: Մենք պետք է հաստատակամ լինենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր հարձակվում են իրավապահ մարմինների վրա», - ասել է վարչապետը։

Փորձագետները հայտնել են նաև, որ հարձակվողները մեծ տրամաչափի զենք են օգտագործել:

Այժմ, ոստիկաններն ակտիվորեն իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ կասկածվող անձանք ինքնությունը պարզելու համար։

Նույն շարքից