Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ն ետ է մնացել Ռուսաստանից տիեզերական զորքերի ստեղծման հարցում

analitik.am

ԱՄՆ-ն ետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից տիեզերական զորքերի ստեղծման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների հետ զրույցում Կենտուկի նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Այս մասին ձայնագրությունը հրապարակվել է Fox News- ի կողմից:

«Իմ հրամանով, Պենտագոնն այժմ  աշխատում է ԱՄՆ զինված ուժերում` տիեզերական զորքերի վեցերորդ տիպի ստեղծման վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են աշխատել այդ ուղղությամբ․ «Բայց մեր մոտ ապրում են աշխարհի ամենալավ մարդիկ, մենք արտադրում ենք լավագույն սարքավորումներն աշխարհում, մենք արտադրում ենք լավագույն հրթիռները, տանկերը և նավերը»,-ավելացրել է Թրամփը:

Նույն շարքից