Հասարակություն 

Տեղի է ունեցել Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը: Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով հասավ Եռաբլուր, որտեղից էլ Խանդոյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել հարազատներ, ընկերներ ու հասարակական-քաղաքական գործիչներ։

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից։

Նույն շարքից