Միջազգային Հասարակություն 

Ավստրալիայում կենգուրուի հարձակման արդյունքում երեք հոգի վիրավորվել է

Ավստրալիայի Քվիսլենդ նահանգում կենգուրուն հարձակվել է երեք մարդուց կազմված ընտանիքի վրա, ինչի արդյունքում երկու հոգի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Լենտան։

Տուժածներից Լինդա Սմիթը բժիշկներին պատմել է, որ նա և իր ամուսինը խնամում են վերոնշյալ կենգուրուին և նախքան միջադեպը, ամուսինը փորձել է կերակրել կենդանուն, սակայն կենգուրուն ագրեսիվ կերպով է արձագանքել և հարձակվել է ամուսնու վրա: Կինը փորձել է օգնել ամուսնուն, բայց արդյունքում նա ևս տուժել է: Տուժել է նաև նրանց որդին, ով նույնպես փորձել է օգնել ծնողներին։

Նշվում է, որ 64-ամյա Լինդան հոսպիտալացվել է և պետք է վիրահատվի, ամուսինը նույնպես հիվանդանոցում է, ով ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, իսկ որդուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:

Նույն շարքից