Հասարակություն Միջազգային 

Կիևում բախումներ են տեղի ունեցել արմատականների մասնակցությամբ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

analitik.am

Կիևի կենտրոնում ուկրաինացի արմատականները բախումներ են հրահրել ոստիկանության հետ, ինչից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառվել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով 112 Украина հեռուստաալիքին:

Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել, երբ արմատականները փորձել են Մայդան տեղափոխել վրան և այնտեղ շտաբ ստեղծել Ուկրաինայի Պաշտպանության օրվա առթիվ: Նշվում է նաև, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել:

Ավելի վաղ, Մարինյան այգում արմատականները ծեծկռտուք էին կազմակերպել ոստիկանության հետ։ Մի քանի տասնյակ մարդիկ այնտեղ էին եկել աստիճաններով և մուրճերով, որպեսզի քանդեն գեներալ Վատունինի հուշարձանը: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին հուշարձանը, որպեսզի թույլ չտան ազգայնականներին կոտրել արձանը, ինչի արդյունքում բախում էր տեղի ունեցել երկու կողմերի միջև։

Նույն շարքից