«Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ակումբը հանդես եկել հայտարարությամբ Հայաստան-Ջիբրալթար Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում տեղի ունեցած դեպքի առթիվ․
«Ի պատասխան որոշ լրատվական կայքերում հրապարակված տեղեկության, առ այն, որ բախում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև, ցանկանում ենք հայտարարել՝ ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։ Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։ Համարելով անարգանք թե' ֆուտբոլասերների, թե' ֆուտբոլիստների նկատմամբ, Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով՝ հեռացրել են այն սեփական ուժերով։
Հայաստան-Մակեդոնիա խաղին մեր մասնակցության մանրամասների, հավաքականի և ֆուտբոլիստների ցուցադրած անփառունակ խաղի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Red Eagles ֆան ակումբը։