Հասարակություն 

Ջասթին Թրյուդոն հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդի հետ

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք թեմի ֆեյսբուքյան էջից:

Սրբազան Հայրը և պարոն Թրյուդոն վերհիշել են Կանադայում իրենց հանդիպումներն ու քննարկումները, այն տարիներին, երբ Սրբազանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր: Ժամանակին նրանք միասին գործել են տարբեր հարցերի շուրջ:
________
Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։

Նույն շարքից