Հասարակություն 

Իրաքում ջրից 111 հազար մարդ է թունավորվել, նրանց թվում է նաև ԵՄ դեսպանը

Իրաքի Բասրա նահանգում անորակ խմելու ջրից 111 հազար մարդ է թունավորվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Թունավորված քաղաքացիների թվում է նաև Իրաքում ԵՄ դեսպան Ռամոն Բլեկուան:

Հիշեցնենք, որ այս տարի օգոստոսին Իրաքում ջրի խնդիրը հազարավոր մարդկանց փողոց դուրս բերեց, սկսվեցին բողոքի ակցիաներ, որի ընթացքում զոհվեց 10 մարդ:

Նույն շարքից