ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն իրոք փորձել են ազդել ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա, սակայն իր համար չինական միջամտությունն ավելի վտանգավոր է:
Թրամփը նշել է, որ ընտրությունների արդյունքների վրա փորձել են ազդել այլ երկրներ ևս, սակայն Չինաստանն ամենամեծ խնդիրն է:
Անդրադառնալով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի քննությանը, որի նպատակն է պարզել եղել է արդյո՞ք դավադրություն Թրամփի շտաբի և Ռուսաստանի կողմից՝ նախագահ Թրամփը նշել է, որ չի պատրաստվում այն փակել: Միևնույն ժամանակ նա չի խոստացել լրագրողներին, որ դա երբեք չի անի: