Սպորտ Հասարակություն 

Խայտառակություն՝ ֆուտբոլի համար

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է այն մասին, որ «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին չի հրավիրվում Արգենտինայի հավաքական:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Մեսսին այս տարի ազգային հավաքական չի հրավիրվելու: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել հարձակվողի և ազգային հավաքականի մարզչի միջև:

«Սա խայտառակություն է ֆուտբոլի համար: Մենք պետք է որքան հնարավոր է շատ վայելենք Մեսսիի խաղը, քանի դեռ կա նման հնարավորություն:

Որքան շատ նա խաղում է, այդքան ավելի լավ նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ»,-ասել է բրազիլացին:

Նույն շարքից