Քաղաքականություն 

«Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. նվաճումներ և խնդիրներ» հանրային ֆորումին մասնակցում է Ա. Աշոտյանը

analitik.am

«Եվրասիական տնտեսական ինտեգրացիա.  նվաճումներ և խնդիրներ» խորագրով հանրային ֆորումը Կազանում նոյեմբերի 28-29-ը  մեկ հարթակի վրա կհամախմբի տարբեր երկրները նեկայացնող պաշտոնատար անձանց: 

ֆորումի մասնակիցների թվում է նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  ռուսական կողմից ակնկալվում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ  ՍՆարիշկինի, Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Ի. Ումախովի, ՌԴ նախագահի խորհրդական Ս. Գլազևի, « Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կ. Կոսաչյովի, Թաթարստանի նախագահ Ռ. Մինիխանովի, ինչպես նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության, Տնտեսական զարգացման նախարարության, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությունը:

Աշոտյանը նշել է, որ ֆորումին կմասնակցեն նաև Ուկրաինայի փոխվարչապետ Յու. Բոյկոն, Ղրղզստանի կրթության և գիտության նախարար Կ. Սադիկովը, Ռուսաստանում Բելառուսի դեսպան Ի. Պետրիշկոն, Ռուսասատնում Ղազախստանի դեսպան Գ. Օրազբակովը, պաշտոնատար այլ անձիք:

«Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. նվաճումներ և խնդիրներ» խորագրով հանրային ֆորումն անցկացվում է «Եվրասիական երկխոսություն» բանակցային հարթակի նախաձեռնությամբ` «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և Թաթարստանի  կառավարության աջակցությամբ:

Ֆորումի շրջանակում կայանալու են նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հեռանկարների և Եվրասիական միության տնտեսական զարգացման թեմաներով քննարկումներ: Տեսակամուրջի օգնությամբ ֆորումին կմասնակցեն նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Մինսկի, Աստանայի, Կիևի, Բրյուսելի, Պեկինի ներկայացուցիչները:

 

Նույն շարքից