Միջազգային Քաղաքական 

Հայտնի է, թե ինչպես է Ռուսաստանն Իրանին օգնելու շրջանցել ամերիկյան պատժամիջոցները

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները: Այս մասին հայտնում է իսրայելական mako.co.il-ը՝ հղում անելով իր երկրի ԱԳՆ-ի փաստաթղթերին:

Պարբերականի տեղեկություններով, այն բանից հետո, երբ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կսկսեն գործել, իրանական նավթը կարտահանվի Ռուսաստան, որտեղից էլ կհասնի վերջնական հասցեատերերին:

Իրանից Ռուսաստան նավթի մատակարարումն իրականացվելու է Կասպյան ծովով: Իրականացվելիք քայլերի  մասին տեղյակ են լինելու նաև եվրոպական երկրները, ովքեր լռություն են պահպանելու: Եվրոպական կողմի շահը լինելու է միջուկային պայմանագրում Թեհրանին պահելը:

Հավելենք, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը սկսելու է գործել նոյեմբերից:

Նույն շարքից