Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է. Մենուա Հարությունյան

ՀՀ վարչապետը, պատգամավորի մանդատ ստանալով ընդուել է, որ գործող Ազգային ժողովը լեգիտիմ է, ինչը ևս մեկ անգամ հաստատեց, երբ արդեն ընտրվեց վարչապետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մենուա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է, ով օգտագործելով ստեղծված քաղաքական իրավիճակը, զոռբայությամբ փորձում է տիրանալ իշխանությանը, իսկ խորհրդարանը լուծարելը զոռբայության վերջին քայլն է:

Հարությանյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը պետական մտածողություն չունի և քանդում է պետական բոլոր ինստիտուտները. «Ես համաձայն եմ, որ երկրի տերը ժողովուրդն է: Սակայն ժողովուրդը պետության կառավարմանը պետք է մասնակցի ընտրությունների միջոցով: Չի կարելի ժողովրդի մի մասին ոտքի հանել աթոռների համար՝ գնալով պետական ինստիտուտները ոչնչացնելու ճանապարհով»:

Մամուլի ասուլիսի ժամանակ, Հարությունյանը հայտարարեց՝ եթե խորհրդարանը լուծարվի, կարելի կլինի արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի զոռբայությունը հասավ իր նպատականին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է վարչապետը ցանկանում ընտրությունները դեկտեմբերին կազմակերպել, Հարությունյանը վստահ է՝ վարչապետը գիտակցում է, որ հաջորդ տարի չի ունենալու այն դրական վարկանիշը, որն այսօր կա, որովհետև խաբել է հասարակությանը. «Ձմեռն անցնելուց հետո հասարակությունը սկսելու է հիասթափվել: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին այսքան շուտ պատրաստ է միայն ՔՊ-ն: Նա ուզում է, որ ընդդիմությունն էլ իրենը լինի, դրա համար էլ շտապողականություն է ցուցաբերում: Նա հայտարարում է, որ նոր Հայաստան է կերտում, իսկ եթե պետք է նոր Սերժ Սարգսյան դառնա, նշանանակում է՝ նա խաբել է ժողովրդին: Նա ուղղակի փոխում է անունները՝ պահպանելով համակարգը»:

Նույն շարքից