Հայաստան Քաղաքական Բարի օր 

Չէր կարելի Սերժ Սարգսյանից հետո լինել նրանից վատը. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կմտնի պատերազմի դաշտ, իսկ այս պարագայում երկիրը սևի ու սպիտակի բաժանելը հանցագործություն է:

Եղիազարյանի խոսքերով, հանցագործություն է նաև բռնության կոչերը, որոնք հակասահմանադրական հանցագործություն են և որոնք պարբերաբար հնչում են: Խոսքը մասնավորապես վերաբերում է վարչապետի հայտարարություններին՝ կապված ասֆլատին պառկեցնելու և այլնի հետ:

Եղիազարյանի կարծիքով, նման խոսքերից հետո, վարչապետ Փաշինյանը հաջորդ օրը ժողովրդից ներողություն խնդրելու փոխարեն շարունակում է նույնն ասել. «Շատ բան ես արել, որ ասել ես: Դա նշանակում է, որ մենք շատ դանդաղ ու հաստատուն քայլերով գնում ենք դեպի բռնապետություն»:

«Նիկոլ Փաշինյանը ճանաչեց այն խորհրդարանը, որը չէր կարելի ճանաչել նույնիսկ չար երազում: Իսկ հասարակության տականքից մենք չենք պրծել, այն մտել է համացանց: Այո, ես ցանկանում եմ, որ մենք պրծնենք այս խորհրդարանից, որը Նիկոլ սրտով էր, որպեսզի ջրբաժանը շատ արագ հանգուցալուծվի: Մենք ունենք թշնամի՝ ի դեմս Ադրբեջանի, որը չի լռում: Հասկանալի է, նա անփորձ է, լրագրող է եղել ընդամենը: Նա պետք է չկրկնի նախկինների սխալները: Չի կարելի փողոցը փակելու համար մի մարդու նշանակել մարզպետ, այն էլ մի մարզի, որն ամենալուրջ մարզերից մեկն է: Իսկ այդ երիտասարդը խայտառակ է անում թե իրեն, թե նշանակողին: Մենք փոքր ու պատերազմող երկիր ենք: Չէր կարելի Սերժ Սարգսյանից հետո լինել նրանից վատը: Սերժ Սարգսյանի ժամանակ տարբեր տեսակի տականքություններ կային, բայց նա, ով ամենավատ կառավաիչներից մեկն է եղել, նրա ժամանակ հայհոյանքը համացանցում ուրույն տեղ չուներ: Զզվելի մի բան է դա»,-ասաց Եղիազարյանը, ում խոսքերով այսօր Հայաստանում նաև սորոսական Ուկրաինայի կոչեր են հնչում, սիրո ու հանդուրժողականության հետ կա քֆուր:

Նույն շարքից