Քաղաքականություն 

11 տարի ազատազրկամ դատապարտվածների մեծ մասը անչափահաս են

analitik.am

Եգիպտոսի իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են իսլամիստների 21 կողմնակից կանանց հանդեպ դատավճիռները: 11 տարի ազատազրկամ դատապարտվածների կեսը դեռեւս չափահաս էլ չեն:

Աղջիկները մեղավոր են ճանաչվել բողոքի ակցիաներին մասնակցելու համար, որոնց ընթացքում պահանջել են վերադարձնել պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի լիազորությունները: Աղջիկներից մեկի բարեկամները BBC-ին պատմել են որ իրենց տասնհինգամյա բարեկամուհին պարզապես անցել է ցուցարարների կողքով, երբ դպրոց է գնացել:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին իսլամիստների զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ Եգիպտոսում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

«Մահմեդական-եղբայրներ» շարժման գործունեությունը ներկայումս Եգիպտոսում արգելված է:

Նույն շարքից