Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության երեք անդամներ՝ Սրբուհի Ղազարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Տրդատ Սարգսյանը, դիմում են գրել՝ հրաժարվելով ավագանու մանդատից:
Նրանցից առաջին երկուսը որոշել են շարունակել պաշտոնավարել որպես վարչապետի խորհրդական: Իսկ ինչ վերաբերում է Տրդատ Սարգսյանին, ապա նա օրեր առաջ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: