Բարի օր Իրավական Հասարակություն 

ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսողին պետք չէ հեռվում փնտրել, այն քաղաքի կենտրոնում է. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին, ասաց, որ ինքը կարող է ասել, թե իր կարծիքով, ինչպես են գաղտնալսել վերջիններիս, սակայն դա պետք է պարզեն հենց նրանք, որովհտեև դա նաև իրենց պատվի գործն է:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Եղիազարյանի խոսքերով, վերջինս ինչ-որ պահի զգացել է, որ իրեն ու իր աթոռին վերաբերող բան կարող է լինել, դրա համար է բուռն արձագանքել. «Ասֆալտին քաշ տալու մասին է խոսում: Իմիջիայլոց ասեմ՝ ով այդպես խոսում է, վերջն այդ օրն է ընկննում»:

Գաղտնալսման մասով Եղիազարյանն ասաց, որ երկու կետ կա դրա համար, դրանք գտնվում են քաղաքի կենտրոնում. «Հեռու պետք չէ ման գալ: Մի հատն էլ բարձր տեղ մի հատ թեթև անտենա է դրված: Ես կարող եմ ասել, բայց թող աշխատեն»:

 

Նույն շարքից