Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Հայտարարում են, թե կողմ են ՄՄ-ին, բայց պայքարում են գազային համաձայնագրի դեմ

analitik.am

«Եթե գնահատելու լինենք 2013 թվականը որպես քաղաքական տարի, ապա դա բազմաթիվ բացասական դրսևորումներով կմնա հայ ժողովրդի մեջ: Մենք տեսանք, որ բազմաթիվ կարևոր որոշումներ կայացվեցին առանց լուրջ ուսումնասիրությունների, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Քաղաքացին հիմա արհամարվում է, այս տեսակետից քաղաքացիական գործունեությունը բարձր է, քաղաքացիական նախաձեռնությամբ են հանդես գալիս անհատներ: Թեպետ նրանք գործունության և փորձի պակաս ունեն, բայց նրանց են միանում քաղաքական ուժեր, և ի վերջո հասկանում են, որ բոլոր խնդիրները քաղաքական լուծում են պահանջում»,- ընդգծեց բանախոսը:

Նրա խոսքով՝ «Դ!եմ եմ» շարժման մասնակիցները դեմ են Մաքսային միությանը, բայց լավ չէ, որ հունվարի 18-ի հանրահավաքի ընթացքում նման ստրատեգիական նշանակություն ունեցող հարց չբարձրացրին: «Բարեբախտաբար հասանք մի հանգրվանի, երբ կարող ենք հասկանալ, թե ով ով է, երբ կուսակցությունը հայտարարում է՝ Մաքսային միության կողմ է՝ վերջ, ամեն ինչ հասկանալի է: Երբ, օրինակ, հայտարարում են, թե ՄՄ-ին կողմ են, բայց պայքարում են գազային համաձայնագրի դեմ, ինձ համար գոնե ակնհայտ է, որ գործ ունենք ԿԳԲ-ի գաղտնի գործակալների հետ: Անհասկանալի է նաև «Պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումը. դա ի՞նչ է նշանակում՝ մինչև ո՞ւմ վերջ կամ ինչի՞ վերջ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նույն շարքից