Չեն գրանցվել ո՛չ ուղևորների կուտակումներ, ո՛չ չվերթերի ուշացումներ․ «Զվարթնոց»-ն իր աշխատանքներն իրականացրել է հավուր պատշաճի:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ՝ որոշ ավիաընկերություններ ավելացրել էին իրենց կանոնավոր չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև օդանավերը փոխարինել էին ավելի մեծ տարողության օդանավերով։ Ճիշտ համակարգված աշխատանքների արդյունքում, միայն վերը նշված ժամանակահատվածում սպասարկվել է ավելի քան 1000 հավելյալ ուղևոր։
Ուրախ ենք տեղեկացնել, որ չնայած ծանրաբեռնված աշխատանքների՝ չեն գրանցվել ո՛չ ուղևորների կուտակումներ և ո՛չ էլ չվերթերի ուշացումներ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գնահատում է աշխատակիցների ներդրած ջանքերն ու իրականացրած աշխատանքները և շնորհակալություն է հայտնում իրենց առջև դրված խնդիրը պատվով իրականացնելու համար։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան