Քաղաքական Միջազգային 

Կրեմլը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի միջև կոշտ զրույց է տեղի ունեցել

Կրեմլը հաստատել է, որ Հելսինկիում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ կոշտ զրույց է տեղի ունեցել նախագահների միջև: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Պեսկովի խոսքերով, հանդիպման ժամանակ բոլոր քննարկված հարցերի մասին բաց խոսակցություն է եղել, խոսվել է ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցերի մասին և իրոք կոշտ զրույց է տեղի ունեցել: Զրույցը կոշտ է եղել, քանի որ իրերn անվանվել են իրենց անուններով:

Միևնույն ժամանակ Պուտինի խոսնակը հայտնել է, որ զրույցը եղել է դիվանագիտական կանոնների շրջանակներում:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը CBS-ի հետ զրույցում հայտարարարել էր, որ կոշտ քաղաքականություն է վարում Պուտինի նկատմամբ և կոշտ զրույց է ունեցել վերջինիս հետ հանդիպմանը:

Նույն շարքից