Կայծակը հարվածել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու վերջինիս կնոջ՝ Մեգան Մարքլի մասնավոր օդանավին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հարին ու Մեգանն ուղևորվելիս են եղել Soho House ակումբի անդամների հետ հանդիպմանը: Կայծակի հարվածը դիպել է Dassault Falcon 7X օդանավի դիմային հատվածին՝ կարևոր նավիգացիոն սարքավորման հարևանությամբ:
40 միլիոն ֆունտ արժողությամբ օդանավն ուղարկվել է վերանորոգման: