ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ասածին համաձայն, հրաժարական է ներկայացնելու հոկտեմբերի 16-ին: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ նշելով, որ ծրագրի փոփոխության մասին ինքը տեղեկություններ չունի:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մասնացկելուն, տիկին Նազարյանը կարծիք է հայտնել, որ Իմ քայլը անվանումը կպահպանվի, ինչի համար դաշինք կկազմվի: ԵԼՔ խմբակցության ղեկավարը հայտնել է, որ ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ, իրենք հակված են դաշինք կազմել քաղաքացիների հետ:
Նազարյանի խոսքերով, իրենք չեն կարող սահմանափակվել միայն Քաղաքացիական պայմանագրում ընդգրկված մարդկանցով և անպայման հնարավորություն է տրվելու կուսակցությունից դուրս գտնվող մարդկանց մասնակցելու պետական կառավարմանն ու խորհրդարանական աշխատանքներին: