Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ 14:20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող թիվ 155 դպրոցում ռումբ կա տեղադրված:
ՀՀ ոստիկանությունից ասացին, որ այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կատարվում են անհրաժշետ գործողություններ։ Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաեւ Ոստիկանության կինոլոգներ։
Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների եւ ուսուցիչների տարհանում, եւ ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։